Եթե Վազգենը կենդանի լիներ, Ղարաբաղը չէինք կորցնի. նախորդ իշխանություններն էլ ալան-թալանով զբաղվեցին, երկիրն այս վիճակում հայտնվեց. Սասուն Միքայելյան
Հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված, մենք հայտարարություն ենք արել միշտ և պետք է բացահայտվի, առավել ևս, որ այսօր արտաքին քաղաքական կուրս է փոխվել, բնական է, չի կարող չբացահայտվել:
Այս մասին Եռաբլուրում ասել է ազատամարտիկ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նա նշել է, որ հոկտեմբերի 27-ին ոչ թե Կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց պետականությունը և երկիրը 50 տարի հետ գնաց:
«Բնականաբար, Վազգենին պիտի արենայից հանեին արտաքին ուժերը՝ ներքին ուժերի ձեռքով:
Եթե Վազգենը կենդանի լիներ, նման բան չէր կարող լինել Ղարաբաղի հետ կապված:
Քաղաքականությունը միշտ հեռանկարային է: Այս տարիների ընթացքում կամաց-կամաց նախորդ իշխանություններն էլ եկան ալան-թալանով զբաղվեցին և երկիրը այս վիճակում հայտնվեց, կորցրինք Արցախը»,-ասել է նա և հավելել, որ երբեք չի հուսահատվում։
«Այսօր մեր գերխնդիրն է՝ համախմբված լինել, հզոր լինել, բանակի կողքին լինել»,- եզրափակել է Միքայելյանը։