829 դիտում
12:50 28-01-2025
Այսօր «դուխով» խոսքը խելոք մնալն է, ի՞նչ անեմ, կանգնեմ ասեմ՝ գնանք Մուշ, Սասուն, Արդահա՞ն. Սասուն Միքայելյան
Այսօր այս բանակցությունները մտել է դիվանագիտական փուլ, ես չեմ ուզում իմ խոսքով խանգարեմ հետագա գործողություններին: Այս մասին Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը:
«Մենք դիրքերում ենք, մենք մեր գործն ենք անում, բանակի կողքին կանգնում ենք, որ հայ զինվորը կամաց-կամաց վերապատրաստվի և մարտունակ բանակ ունենանք։ Այսօր բանակի հիմնական խնդիրը համարում եմ համախմբվածությունը»,- ասաց նա:
Լրագրողի հարցին՝ որ սահմանի մասին է խոսքը, Միքայելյանն ասաց.
«Դա քո գործը չէ, դու ինձ սահմանը մի բացատրի: Այն, ինչ որ այսօր կա, մենք այդ սահմանին կանգնած ենք: Այնտեղ, որտեղ մտել են մեր դիրքերը: Այսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մենք բոլորս, քեզանից սկսած, խելոք լինենք, այս իրավիճակից դուրս գանք։ Այսօր ինչ անեմ, ասեմ մտնենք Մուշ, Սասուն, Ալաշկերտ, Արդահա՞ն: Բանակցությունները մտել է դիվանագիտական փուլ, մենք պիտի խելոք լինենք: Այսօր դուխով խոսքը խելոք մնալն է, գաղափարապես խելոք լինենք, որ այս ընթացքն անցնի, ավել բառ չասենք»,- ասաց ԵԿՄ նախագահը:

Նմանատիպ նյութեր
6359 դիտում
23:08 31-03-2021
«Ես դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է, թող մի քիչ մտածեն, նոր խոսեն»․ Սասուն Միքայելյան. 168.am
Այս բաժնից
565 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
655 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան