211652_close_icon

«Ռեալը» 2:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»

views-count1378 դիտում article-date 21:36 26-10-2025
Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց չեմպիոն «Բարսելոնային»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

22-րդ րոպեին Մբապեն բացեց հանդիպման հաշիվը՝ օգտագործելով անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումը։

38-րդ րոպեին «Բարսելոնան» վերականգնեց հավասարությունը։ Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի փոխանցումն արդյունավետ օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը։

43-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի փոխանցումից հետո Արքայական թիմի երկրորդ գոլը խփեց Ջուդ Բելինգեմը։

«Ռեալը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»։

Նմանատիպ նյութեր