211652_close_icon

«Ռեալը» իր մամլո ծառայությանը արգելել է շնորհավորել «Բարսելոնային»՝ ՉԼ-ում հաղթանակի առթիվ

views-count828 դիտում article-date 15:44 09-06-2015
Մադրիդի «Ռեալը» չի շնորհավորել «Բարսելոնային»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Յուվենտուսին» հաղթելու (3:1) առթիվ: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը մամլո ծառայությանը հրահանգել է սոցիալական ցանցերում չշնորհավորել կատալոնյան ակումբին՝ տիտղոսը նվաճելու կապակցությամբ, հայտնում է Yahoo Sports-ը: Նշենք, որ մեկ տարի առաջ «Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին»՝ 2013/2014 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայում հաղթելու առթիվ:

Նմանատիպ նյութեր