211652_close_icon
views-count1784 դիտում article-date 22:09 03-03-2016

Ռիոյի Օլիմպիական խաղերում բռնցքամարտիկները հանդես կգան առանց սաղավարտների

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն բավարարել է AIBA-ի (Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա)` Խաղերի ժամանակ տղամարդ բռնցքամարտիկների պաշպանիչ սաղավարտներ չկրելու առաջարկը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: «Մենք ուրախ ենք, որ ՄՕԿ-ը բավարարել է մեր առաջարկը: Այս որոշմանը բռնցքամարտի սիրահարները երկար ժամանակ է ինչ սպասում էին: Մեր հաշվարկները և հետազոտությունները ցույց են տվել, որ սաղավարտներից ազատվելը բռնցքամարտի համար միայն օգտակար է», - ընդգծել է AIBA-ի նախագահ Չին-Կուո Վուն: Տղամարդկանց սիրողական բռնցքամարտում սաղավարտների կրելը դադարեցվել է 2013 թվականից: AIBA-ի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առանց սաղավարտների մենամարտելն ավելի անվնաս է: Անհամեմատ քչացել են մարզիկների ուղեղի ցնցումներ ստանալու և վնասվածքների քանակը: Առանց սաղավարտների բռնցքամարտիկները վերջին անգամ մրցել են 1984 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում:

Նմանատիպ նյութեր