211652_close_icon

Դավիթ Համբարձումյանին դատապարտեցին ազատազրկման․ ևս մեկ քայլ դեպի «արդար ընտրություններ»․ քաղաքագետ

views-count970 դիտում article-date 20:45 23-10-2025
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադարձել է Մասիսի համայնքի ղեկավար, վարչապետ թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատարանի կայացրած որոշմանը, որով Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման․

«Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի, 3 ամիս ազատազրկման…

Եվս մեկ քայլ դեպի ազատ, արդար ընտրություններ։ Ժողովրդավարության հաղթարշավը շարունակվում է Հայաստանում։ Բան չմնաց, ընդամենը մի քանի ամիս ու ընդդիմությունը աշխարհի ամենաթափանցիկ ընտրություններում կհաղթի Նիկոլին ու նրա թիմակիցներին։
Թե բա՝ իմպիչմենտ։ Ու՞ր եք շտապում։ Ի՞նչ վնաս պիտի տա առաջիկա ամիսներին Նիկոլը, որ չեք ուզում սպասեք ընտրություններին»,- գրել է քաղաքագետը։

Նմանատիպ նյութեր