211652_close_icon
views-count2142 դիտում article-date 16:18 04-07-2014

Լյուքս Ստեփանյանին սպանած, իսկ Հրաչյա Սարգսյանին վիրավորած զինծառայողին դատապարտեցին 17 տարվա ազատազրկման

ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը, ում արձակած կրակոցից սպանվել էր նրա ծառայակից Լյուքս Ստեփանյանը, դատապարտվեց ազատազրկման: [b]SHAMSHYAN.com[/b]-ը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ Դավիթ Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 4-ին, մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ միջադեպի օրը Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Լյուքս Ստեփանյանին սպանելու համար Դ. Խաչատրյանը դատապարտվեց 13, եւ եւս 4 տարվա ազատազրկման՝ նույն օրը Հրաչյա Սարգսյանին հրազենային վիրավորում հասցնելու համար։ Մինչ այդ մեղադրող կողմը Դ. Խաչատրյանի համար 18 տարվա ազատազրկում էր պահանջել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունցել 2013թ. մայիսի 15-ին:

Նմանատիպ նյութեր