3326 դիտում
17:55 12-03-2014
Անիի նախկին ոստիկանապետի որդուն դատապարտեցին 15 տարվա ազատազրկման
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը:
Նա ասաց, որ այս դատավճիռը վախի արդյունք է: Բայց իրենք բողոքարկելու են վճիռը:
«Մեր տղան անմեղ է, իսկ հանցագործը՝ դրսում: Դա իրենք էլ գիտեն: Հատկապես մեր կրիմինալ Գյումրիում, որտեղ հանցագործները դրսում են, իսկ անմեղները՝ ներսում: Իսկ իմ տղայի ձեռքերը մաքուր են, իսկ գլուխը՝ պարզ: Մարդ սպանելն էլ մեր սֆերայից դուրս է»,- ասաց Անահիտ Սարգսյանը:
Նշեց նաև, որ Հարություն Սարգսյանին բժիշկը թույլ չի տվել մասնակցել դատական նիստին, եւ դատավորը գնացել է մեկուսարան: Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը փետրվարի 13-ից հացադուլ էր հայտարարել եւ դեռ շարունակում է հացադուլը:
Նմանատիպ նյութեր
4988 դիտում
14:37 04-09-2014
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդուն դատապարտեցին 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման
2190 դիտում
16:18 04-07-2014
Լյուքս Ստեփանյանին սպանած, իսկ Հրաչյա Սարգսյանին վիրավորած զինծառայողին դատապարտեցին 17 տարվա ազատազրկման
4540 դիտում
17:50 04-08-2014
14-ամյա տղայի մորը պոռնկությանը նպաստելու համար դատապարտեցին 3 տարվա ազատազրկման
Այս բաժնից
1225 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
766 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը