Շվեդիան ցանկանում է Ուկրաինային Gripen-ի վերջին մոդելի 120 ինքնաթիռ վաճառել
Շվեդիան ցանկանում է Ուկրաինային JAS 39 Gripen E ինքնաթիռի վերջին տարբերակի շատ մեծ քանակություն վաճառել, հաղորդում է շվեդական TV4 Nyheterna հեռուստաալիքը: Նշվում է, որ խոսքը 120 միավորի վաճառքի մասին է։ Վաճառքը կրկնակի կգերազանցի Շվեդիայի մինչ օրս գրանցված ամենամեծ վաճառքը: Ըստ տեղեկությունների՝ Շվեդիան ներկայում վաճառքի է հանել Gripen C/D-ի վարկածի 10 միավոր:
JAS 39 Gripen E-ն շվեդական կործանիչի վերջին տարբերակն է, որը մշակել է Saab ընկերությունը: Այն ունի ավելի հզոր շարժիչ, ավելի մեծ թռիչքի հեռավորություն, ավելի կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգ և էլեկտրոնիկա, քան նախորդ տարբերակները: