211652_close_icon

Բարդագույն վիրահատություններ՝ արդեն նաեւ Ստեփանավանի ԲԿ-ում

views-count5785 դիտում article-date 21:39 21-10-2025
Ստեփանավանի բժշկական կենտրոնը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ ապահովելով բարձրակարգ բժշկական ծառայություններ հենց տեղում։ 

Կենտրոնի և «Էրեբունի»  բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն, փորձառու մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանի արդյունավետ համագործակցության շնորհիվ Ստեփանավանի բժշկական կենտրոնում շարունակվում են իրականացվել  գինեկոլոգիական բարդագույն վիրահատություններ ամբողջ ծավալով, ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով։ 

ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանի որոշմամբ՝ բարդ կամ բարդացած դեպքերով դիմած կանայք նախ անցնում են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները հենց տեղում՝ առանց մարզկենտրոն կամ Երեւան հասնելու։ 

Այնուհետև դեպքերը մանրամասն քննարկվում են Նորայր Ղուկասյանի հետ, և վիրահատությունները կատարվում են հենց Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ ապահովելով բուժառուների արագ ապաքինում։ 

Ստեփանավանի բժշկական կենտրոնը շարունակում է իր առաքելությունը՝ ապահովելով ժամանակակից բժշկության հնարավորությունները տարածաշրջանի բնակիչների համար՝ հիմնվելով փորձառու մասնագետների ու նվիրումով աշխատանքի վրա։

Ստեփանավանի բժշկակական կենտրոն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր