73069 դիտում
14:57 03-07-2018
Ուսանողները մագիստրատուրայի պետական ավարտական բարդագույն քննաշրջանում կանգնել են երկընտրանքի առաջ՝ տանը պատրաստվել քննություններին, թե՞ փողոցում տեր կանգնել իրենց իրավունքին.
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) մի խումբ ուսանողներ հավաքվել են արտահայտելու իրենց բողոքը՝ կառավարության շտապ միջամտության ակնկալիքով. դեռևս նախորդ կառավարության օրոք ընդունված տարկետման մասին օրենքը կամայական կերպով կիրառվում է նաև ԵՊԲՀ բազմաթիվ ուսանողների վրա, ովքեր դեռ նախորդ օրենքի շրջանակներում ստացել են տարկետում մագիստրատուրայում սովորելու համար, անցել ռազմական կրթության դասընթացներ և պիտի ստանային նաև տարկետում կլինիկիակական օրդինատուրայի համար, որից հետո պիտի զորակոչվեին հայոց բանակ արդեն որպես սպաներ և պատրաստի զինվորական բժիշկներ։
Սակայն նոր օրենքի շրջանակներում ՊՆ-ն նրանց զրկում է տարկետման իրավունքից, հաշվի չառնելով հետևյալ հանգամանքները.
- ԵՊԲՀ-ն ՀՀ միակ բուհերից է, որ ունի հետբուհական կրթության նման յուրահատկություն՝ այն է կլինիկական օրդինատուրա մագիստրատուրայից հետո, ինչի հետևանքով չկան հստակ օրենսդրական կարգավորումներ կլին. օրդինատուրայի մասով։
- Փաստացի գործող օրենքը հաշվի չի առնում ուսանողների ՝ռազմական կրթություն ստացած լինելու փաստը, և ըստ ներկայիս իրավիճակի ուսանողները անմիջապես մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից հետո զորակոչվելու են բանակ որպես շարքային զորակոչիկներ, այդ պարագայում կորում է ռազմական կրթություն ստանալու և ռազմական դասընթացների ատեստավորումներ անցնելու տրամաբանությունը։
- Ուսանողների պատրաստակամությունը առանց վարանելու ծառայելու հայրենիքին, հատկապես երկրում ստեղծված նոր իրավիճակում, բայց ստացած կրթությանը համապատասխան և արդարացի կերպով։
Հաշվի առնելով վերոնշյալը նրանք սպասում են կառավարության արձագանքին ու հարցի օբյեկտիվ լուծմանը։
Խնդրի հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով , որ առանց կառավարության միջամտության և գործուն քայլերի օրենսդրական թերության պատճառով հնարավոր է մոտ 50 ուսանող հենց այս զորահավաքի ընթացքում զորակոչվեն բանակ իրենց անցած կրթությանն անհամապատասխան կերպով և հաստիքով, ինչը կարող է հանդիսանալ միայն հավելյալ գլխաքանակ բանակի համար, առանց բժիշկների իրական պոտենցիալն ու կրթական ներուժը օգտագործելու։
Ուսանողները մագիստրատուրայի պետական ավարտական բարդագույն քննաշրջանում կանգնել են երկընտրանքի առաջ՝ տանը պատրաստվել քննություններին, թե՞ փողոցում տեր կանգնել իրենց իրավունքին:
Փողոցում, որովհետև բազմաթիվ դիմումներից հետո դեռ չի տրվել պատշաճ լուծում տվյալ խնդրին, ինչի արդյունքում ուսանողները դեռ քննությունները չավարտած արդեն զանգեր են ստանում զինկոմիսարիատներից:
Հավաքվածները նաև հավաստիացնում էին, որ ամբողջովին ընկալում և հասկանում են կառավարության գերծանրաբեռնվածությունը ներկայիս բարդ քաղաքական, տնտեսական իրավիճակում, սակայն իրենց խնդրի միառժամանակ ու հրատապ լուծումը չի պահանջում բարդ օրենսդրական փոփոխություններ ու երկար, ծավալուն քննարկումներ, ուստի խնդրում են կառավարության աջակցությունը, որպեսզի ֆորս-մաժորային այս իրավիճակում չոտնահարվի իրենց կրթությանը համապատասխան հայրենիքին ծառայելու իրավունքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1387 դիտում
16:56 24-05-2014
ՀՀ բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները ստանում են զինծառայությանը վերաբերող հմտություններ
2355 դիտում
11:59 21-05-2021
Հայտնի են դպրոցներում գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների օրերը
Այս բաժնից
12781 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ