Վնասվածքաբանները բարեհաջող իրականացրել են 170 կգ կշռող կնոջ բարդագույն վիրահատությունը
Շուրջ երկու ամիս առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք է դիմել միջին տարիքի 170 կգ կշռող մի կին` կոտրվածքով:
Կնոջ հետազոտությունները ցույց են տվել, որ ունի քացախափոսի հետին պատի կոտրվածք` տեղաշարժով, ազդրոսկրի ենթահոդախախտ: Կինն ունեցել է նաև հորմանալ խնդիրներ, որոնք որ հանգեցրել են քաշի կտրուկ ավելացման: Նրա հորմոնալ խնդիրները թույլ չեն տվել իրականացնել համապատասխան վիրահատություն:
5 շաբաթ հորմոնալ շեղումների դիմաց բուժում ստանալուց հետո նոր Վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանը վիրահատել է պացիենտին: Այս վիրահատությունը բարդագույն է իր տեսակի մեջ, անգամ համարվում է ուշացած, քացախափոսի հետին պատի կոտրվածքը վիրահատվում է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում: Բժիշկները բարեհաջող իրականացրել են վիրահատությունը:
Հետվիրահատական շրջանում կինն իրեն լավ է զգում, նաև ունի քաշի զգալի կորուստ:
[img]https://st0.shamshyan.com/editor/0612229001573564582402725.jpg[/img]