211652_close_icon

Մխիթարյանը և ևս 3 ֆուտբոլիստ կհեռանան «Ինտեր»-ից

views-count847 դիտում article-date 15:37 19-10-2025
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին խաղացող և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ներկայիս ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato-ը: Բացի Մխիթարյանից, ակումբից կհեռանան նաև Մատեո Դարմիանը, Ստեֆան դե Վրեյն ու Ֆրանչեսկո Աչերբին:

Իտալիայի փոխչեմպիոնը նրանց նոր պայմանագրեր չի առաջարկի։ «Ինտեր»-ի սեփականատերերը ցանկանում են կրճատել աշխատավարձի բյուջեն։ Մխիթարյանի, Դարմիանի, Դե Վրեյի և Աչերբիի պայմանագրերի ժամկետը լրանում է 2026 թվականի հուլիսի 1-ին:

Ավելի վաղ Մխիթարյանը հայտնել էր, որ դեռևս որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ:

 

Նմանատիպ նյութեր