«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ինտերի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ:
«Ռոմայի» թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ամենաշատ ձայներն է ստացել:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 34 տուրի «Ռոմա»-«Ինտեր» հանդիպումն ավարտվեց 2:2, իսկ հայ ֆուտբոլիստը «գայլերի» կազմում խփեց իր 8-րդ գնդակը: