Ագուստին Ռոդրիգես. Կրիշտիանու Ռոնալդուն և Կասիլյասը կհեռանան «Ռեալից»
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Ագուստին Ռոդրիգեսը վստահություն է հայտնել, որ դարպասապահ Իկեր Կասիլյասն ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից:
«Կասիլյասն ու Ռոնալդուն կլքեն ակումբը, դրանում ես համոզված եմ: Շատ հնարավոր է, որ այդ մասին դուք լրատվամիջոցներից տեղեկանաք արդեն այս չորեքշաբթի»,- ասել է Ռոդրիգեսը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Կասիլյասը թիմի երկրպագուների կողմից բազմիցս քննադատության է ենթարկվել: Մասնավորապես, «Վալենսիայի» հետ վերջին [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/10/52384/]խաղում[/url] երկրպագուները անընդհատ սուլում էին նրա հասցեին: «Ռեալի» երկրպագուները նաև դժգոհ են, թե ինչպես է Ռոնալդուն իրեն պահում խաղադաշտից դուրս: