211652_close_icon

Երևան-Գյումրի ճանապարհի վերին շերտը ամբողջությամբ պատրաստ է. վարչապետ

views-count376 դիտում article-date 14:29 18-10-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում ևս մեկ տեսանյութ է հրապարակել Աշտարակ-Թալին ավտոճանապարհից:

Նրա խոսքով՝ ինքը եթեր է վերադարձել, քանի որ նախորդից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կարևոր նորություն է հայտնել:

«Ասաց, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի ասֆալտի շերտը ամբողջությամբ ավարտված է: Տեսնում եք, որ կողնակներին դեռ կան աշխատանքներ անելու:

Այն, որ մենք խոստացել էինք՝ 2025-ին Երևան-Գյումրի ճանապարհը կլինի լրիվ նոր վիճակում, փաստորեն, հասցրել ենք իրականացնել»,- ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր