«Հյուսիս-հարավ»-ի Լանջիկ-Գյումրի հատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը 100մ տարածքում տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Աշխատանքները փորձնական են, լաբորատոր ուսումնասիրություններից և դրական արդյունքներից հետո վերին շերտի տեղադրումը կշարունակվի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Լանջիկ-Գյումրի հատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։