211652_close_icon

44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանը, Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ստանձնել է ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները

views-count613 դիտում article-date 22:13 17-10-2025
Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հարգելի՛ ընկերներ,

Նախօրեին Գագիկ Ծառուկյանը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Էրիկ Եղյանին առաջարկել էր ստանձնել ՀԱՕԿ նախագահի օգնականի պարտականությունները։ Էրիկը մեծ ուրախությամբ ընդունել էր առաջարկը և այսօրվանից արդեն սկսում է իր աշխատանքը։

Ծառուկյան ընտանիքն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմում վիրավորում ստացած տղաների մարզվելու ու վերականգնվելու հարցում պատրաստակամ է լիակատար աջակցություն տրամադրել և Էրիկն այս գործընթացն է համակարգելու։

Էրիկը 18 տարեկանում ՌԴ-ից վերադարձել էր հայրենի Արցախ՝ ծառայելու: 2020թ. պատերազմի օրերին նա արդեն զորացրված էր, սակայն որպես կամավոր մեկնել ու կռվել է Մարտունիում: Ռազմական գործողությունների հետևանքով նա կորցրել է ոտքը:

Էրիկը վայելում է շատերի սերն ու հարգանքը, առանձնանում բարձր կազմակերպվածությամբ և պատասխանատվությամբ, ինչպես նաև լինելով պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարդ, սեփական փորձով առավել քան լավ գիտի՝ ինչ խնդիրների են բախվում նույն կարգավիճակում գտնվող հազարավոր այլ տղաներ:

Արդեն հասցրել ենք հարյուրավոր զանգեր ստանալ պատերազմի մասնակից այլ տղաներից։ Սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ մի քանի օր ժամանակ տալ Էրիկին՝ նոր պաշտոնում հարմարվելու, մտքերը ժողովելու և առաջիկա անելիքները հստակեցնելու համար: Էրիկին մաղթում եմ հաջողություն, հայտնում պատրաստակամություն հնարավորության առավելագույն չափով աջակցել նրան այս կարևոր աշխատանքում:

 

Նմանատիպ նյութեր