211652_close_icon

Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից

views-count565 դիտում article-date 23:45 16-10-2025
Շվեդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոն-Դալ Թոմասոնը հեռացվել է պաշտոնից, հայտնում է ՇՖՄ պաշտոնական կայքը։

«Որոշումը, որը կայացրել է Շվեդիանի ֆուտբոլի միությունը, հիմնված է այն փաստի վրա, որ հավաքականը չկարողացավ հասնել այն արդյունքներին, որոնք ակնկալվում էին»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։

Դանիացին Շվեդիայի հավաքականը գլխավորում էր 2024թ. մարտից։ 18 խաղում թիմը տարել է 9 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 7 պարտություն։

Շվեդներն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբի չորս խաղում 1 միավոր են վաստակել ու վերջին տեղում են։

Նմանատիպ նյութեր