Սուշիչը հեռացվել է Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Բոսնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆետ Սուշիչը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից, հայտնում են տեղեկան լրատվամիջոցները: Նման որոշման պատճառ է հանդիսացել Եվրո 2016-ի ընտրական փուլում թիմի անհաջող ելույթները, մասանավորապես Իսրայելի հավաքականից 0:3 հաշվով կրած պարտությունը:
Իր ընտրական խմբում Բոսնիայի ընտրանին 4 խաղից հետո վաստակել է 2 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: