211652_close_icon

«Միլանի» լավագույն ռմբարկուն վնասվածք է ստացել

views-count529 դիտում article-date 22:45 15-10-2025
Այս մրցաշրջանում իտալական «Միլանի» լավագույն ռմբարկու Կրիստիան Պուլիշիչը վնասվածք է ստացել ԱՄՆ-ի հավաքականում։

Ավստրալիայի հավաքականի հետ ընկերական խաղում ԱՄՆ-ի թիմը հաղթել էր 2:1 հաշվով, 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր 31-րդ րոպեին։

Պուլիշիչը ծնկատակի ջլի վնասվածք է ստացել, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ապաքինման ժամկետը դեռ հստակ չէ։

Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը «Միլանի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր