Լևանդովսկի` Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն. տեսանյութ
20 դիպուկ հարվածների շնորհիվ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկության լավագույն ռմբարկուն: Հատկանշական է, որ լեհ հարձակվողը իր վերջին մրցաշրջանը անցկացրեց «Բորուսիա»-ի կազմում, քանի որ հաջորդ մրցաշրջանից իր ելույթները կշարունակի երկրի չեմպիոն «Բավարիա»-ի կազմում: