211652_close_icon

ՔԿ-ից պարզաբանել են, թե որ հոդվածով է փոխվել Սամվել Կարապետյանի մեղադրանքը

views-count2884 դիտում article-date 13:52 13-10-2025
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնել են  ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը»:

Նմանատիպ նյութեր