19025 դիտում
18:30 13-05-2017
Ինչո՞ւ է ավազակային հարձակում կատարած անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքը, որոնցից մեկը եղել է ժամկետային զինծառայող, քննիչը փոխել ավելի թեթև հոդվածով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016 թվականի մարտի 13-ին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ավազակային հարձակման ենթարկված 65-ամյա Հուտո Ալոյանն ու նրա կինը՝ 65-ամյա Ազնիֆ Նամոյանը, ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ:
Ստացված վնասվածքների պատճառով Հ. Ալոյանը 4 օր մնացել էր կոմայի մեջ: Քանի որ ավազակային հարձակում կատարողներից մեկը եղել էր ժամկետային զինծառայող, քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության գլխավոր դատախազության չորրորդ կայազորային քննչական վարչությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկզբում ավազակային հարձակում կատարողներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ (մյուսին 1-ին) մասի 2-րդ կետով:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Ալոյանն ասաց, թե դատարանում են իմացել, որ գործն ավազակային հարձակումից դարձել է գողություն՝ այն դեպքում, երբ իրենց պատճառվել են այդքան ծանր մարմնական վնասվածքներ:
Վերջում նա խնդրեց ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև մյուս օրինապահ մարմինների ուշադրությունը այս գործին, որպեսզի մեղավորները պատժվեն այն արարքի համար, ինչը գործել են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
21455 դիտում
18:20 27-04-2017
Լոռու մարզում բնակարանային գողությունը վերավորակվել է ավազակային հարձակում հոդվածով. հափշտակել են խոշոր չափի գումար
Այս բաժնից
12823 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ