211652_close_icon

Շախմատի՝ Հայաստանի կանանց թիմը հաղթեց հունգարացիներին

views-count631 դիտում article-date 20:19 12-10-2025
Բաթումիում (Վրաստան) անցկացվող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի թիմին։

Հաղթանակ տարան Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը, կես միավոր վաստակեց Լիլիթ Մկրտչյանը։ Պարտություն կրեց Էլինա Դանիելյանը։

Հայաստանի թիմը 9 միավորով ընթացիկ 6-րդ տեղում է։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Նմանատիպ նյութեր