211652_close_icon

Պատրաստվում եմ դատի տալ ցանկացած լրատվամիջոցի նման ապօրինի գործունեությունը շարունակելու դեպքում.Դավիթ Ախտոյան

views-count2779 դիտում article-date 21:44 11-10-2025
Ուզում եմ անդրադառնալ այս օրերին իմ ընտանիքի հասցեին հնչող անհիմն մեղադրանքներին։ Որոշ մարդիկ իրենց թույլ են տվել մտնել իմ անձնական կյանք հերիք չի, մի հատ էլ հանրային հրապարակումներ են անում ոմն Լիա Սարգսյանի միջոցով, ով իբր իրավապահների կողից տեղեկություններ է ձեռք բերում։ 

Նույն կերպ, առանց նախաքննության ավարտին սպասելու, մարդու անմեղության կանխավարկածը հաշվի չառնելով շակարկում են եղբորս՝ Մհեր Ախտոյանի անունը, կապելով նրան Վ. Գրիգորյանի սպանության հետ։ 

Պատրաստվում եմ դատի տալ ցանկացած լրատվամիջոցի նման ապօրինի գործունեությունը շարունակելու դեպքում և օրինական ճանապարհով եմ գնալու։ 

Շնորհակալություն եմ  հայտնում «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ին ՝ հանձինս Դանիել Իոաննիսյանի, այս հարցերին արաց արձագանքելու համար, SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ախտոյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր