211652_close_icon
views-count951 դիտում article-date 16:29 07-04-2020

Նոր որոշում՝ պարետից. կթույլատրվի հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00–ը

Պարետի N 34 [url=https://www.gov.am/files/docs/4006.pdf]որոշմամբ [/url]ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ վարելու կարգում փոփոխություններ են կատարվել։ Փոփոխության համաձայն՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։ Նախկինում որոշման մեջ նշվում էր, որ կարելի է օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու, սակայն կոնկրետ ժամանակահատված չէր նշվում։ «Օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինվել են «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով։ Նախկինի նման այժմ էլ սպորտով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քանի 500 մետր հեռավորության վրա, թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

Նմանատիպ նյութեր