211652_close_icon

Կարծում եմ՝ Տոպուրիան չի մենամարտի ինձ հետ․ Ծառուկյան

views-count967 դիտում article-date 23:50 10-10-2025
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը քիչ հավանական է համարում, որ UFC չեմպիոն, Իսպանիան ներկայացնող Իլիյա Տոպուրիան մենամարտի իր հետ։

«Կարծում եմ՝ Տոպուրիան չի մենամարտի ինձ հետ։ Բայց եթե ինձ իր դեմ մենամարտ նշանակեն, ապա խուսափելու հնարավորություն արդեն չի ունենա։ Հիմա ես չեմպիոնի հավակնորդի մենամարտ կունենամ Հուքերի հետ։ Հետո կտեսնենք, թե ինչ կլինի»,- Ծառուկյանի խոսքերը մեջբերում է tass.ru-ն։

28-ամյա Արման Ծառուկյանը պատրաստվում է նորզելանդացի Դեն Հուքերի հետ մենամարտին, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Դոհայում։

35-ամյա Հուքերը 6-րդն է UFC-ի դասակարգման աղյուսակում։

Նմանատիպ նյութեր