Եթե Տոպուրիան չի ցանկանում մենամարտել, պետք է հրաժարվի տիտղոսից. Արման Ծառուկյան
Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) խոսել է տիտղոսը նվաճած Իլիյա Տոպուրիայի (Իսպանիա) հետ հնարավոր մենամարտի մասին։
«Համաձայն եմ Մախաչեւի հետ, որ ես եմ Տոպուրիայի ամենաբարդ մրցակիցը։ Բոլորը զգուշանում են ինձնից։ Եթե չի ցանկանում մենամարտել, պետք է հրաժարվի տիտղոսից կամ տեղափոխվի այլ քաշային կարգ։
Հիմա նա բռնցքամարտի մասին է խոսում, պատրաստվում է մեկ հարվածով նոկաուտի ենթարկել Ալվարեսին եւ Քրոուֆորդին։ Թող լինի այդպես՝ զբաղվի բռնցքամարտով, իսկ MMA-ն հանգիստ թողնի։ Մենք կվերցնենք մեր հասանելիքը»,- ասել է Ծառուկյանը «Матч ТВ»-ի եթերում։
Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Տոպուրիան ունի 17 հաղթանակ եւ ոչ մի պարտություն։