Բենեիլ Դարիուշը նշել է Թոփուրիա – Ծառուկյան հնարավոր մենամարտի ֆավորիտին
UFC-ի ամերիկացի մարտիկ Բենեիլ Դարիուշն իր կանխատեսումն է արել թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգի գործող չեմպիոն, Իլիա Թոփուրիայի հնարավոր մենամարտի վերաբերյալ։
«Ծառուկյան – Թոփուրիա մենամարտում կհաղթի Իլիան։ Կարծում եմ՝ նա ըմբշամարտի լավ հմտություններ և անհավանական հզոր հարվածներ ունի։ Բացի դրանից, նա տեխնիկապես շատ գրագետ է գործում։ Նա անկանոն հարվածներ չի նետում մարդկանց նոկաուտի ենթարկելու համար։ Ո՛չ։ Նրա ցանկացած գործողություն գեղեցիկ տեսք ունի։ Բայց դա չի հերքում այն փաստը, որ Արմանը շատ ամուր ծնոտ ունի, նա լավ է գոտեմարտում և կարող է բարդություններ ստեղծել ցանկացածի համար։ Կարծում եմ՝ մենամարտի ելքը կորոշեն մրցավարները»,- Դարիուշի խոսքերն է մեջբերում Helen Yee Sports-ը։
Արման Ծառուկյանն MMA-ում անցկացրել է ընդհանուր առմամբ 26 մենամարտ՝ տարել 23 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում կա 17 հաղթանակ նույնքան մենամարտերում։