Կրիշտիանու Ռոնալդու. Ես վերջին 20 տարվա լավագույն ֆուտբոլիստն եմ
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իրեն համարում է մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
«Հաշվի առնելով իմ կողմից ձեռք բերված նվաճումները, ես ինձ համարում եմ վերջին 20 տարվա լավագույն ֆուտոլիստը:
Առաջատար մարզիկները իրենց մարզաձևի վրա ազդեցություն են թողնում և ես գտնում են, որ մեզ ազդեցություն եմ թողել ֆուտբոլի վրա:
Չեմ կարող ասել, թե` որքան մեծ, բայց եթե դու կարողանում ես բոլորից բարձր ցատկել և արագ վազել, երկար ժամանակ մնալ ուժեղ և ճարպիկ, ապա կարող ես հնարավորինս իրացնել տաղանդտ», ասել է Ռոնալդուն: