Նիկոլ Փաշինյանին ուղղե՛ք հարցերը, ես քաղաքական հարցերի չեմ պատասխանի այսօր. Մեխակյան
Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել հարցերին, թե իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ վարվող քաղաքականության ֆոնին, ինչպես են իշխանության ներկայացուցիչները այցելում Մայր Աթոռ, հանդիպում ունենում հոգևորականների հետ։
«Դուք շատ հաճախ հնարավորություն եք ունենում հարցեր ուղղելու Նիկոլ Փաշինյանին, նրան ուղղեք ձեր հարցերը։ Քաղաքական որևէ բանի մասին չեմ խոսելու, որովհետև այսօր մեր քաղաքի տոնն»,–ասաց Մեխակյանը։
Արձագանքելով տարածված խոսակցություններին այն մասին, որ եթե ՔՊ–ի ներկայացուցիչը ընտրվի Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում, ապա Վեհարանը գրավելն օրերի հարց է լինելու, Արգիշտի Մեխակյանն ասաց.
«Դրանք քաղաքական թեզեր են, որոնք հանրության մեջ տարածվել են, բայց իրականության հետ որևէ կապ չունեն»։
Լրագրողի հարցին՝ ինքը միանալու՞ է եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներին, Մեխակյանը պատասխանեց.
«Ես որևէ գործընթացի մեջ ներգրավված չեմ այս պահի դրությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։