Տեսականորեն՝ այո, երեք ուժ կա, որոնք պայքարում են իշխանության համար, իսկ գործնականում Փաշինյանն արդեն անոնսել է Մոլդովայի օրինակով շարժվելու մասին. քաղտեխնոլոգ․Փաստինֆո
Տեսականորեն այսօր երեք ուժ կա, որոնք պայքարում են իշխանության համար։ Մեկը «ՔՊ»-ն է, որը ձգտում է շարունակել մնալ իշխանության և ունի որոշակի ազդեցիկ ընտրազանգված, որը բավարար է խորհրդարան անցնելու և այնտեղ իշխանությունը պահպանելու համար։ Բացի այդ, կան նաև երկու ընդդիմադիր ուժեր, որոնք ունեն այդ պոտենցիալը․ մեկը՝ երկրորդ նախագահի ղեկավարած ուժն է, մյուսը՝ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժը։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր դաշտում այս պահին երկու ուժ կա, որոնք կարող են մտնել խորհրդարան՝ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժերը, իսկ երրորդը՝ «ՔՊ»-ն է։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ նրանք, իհարկե, առանձին-առանձին չեն կարող իշխանություն վերցնել և մեծամասնություն ունենալ խորհրդարանում, բայց իրականում պայքարում են խորհրդարան անցնելու և այնտեղ կոալիցիոն սկզբունքով մեծամասնություն ձևավորելու համար։
«Նրանք իրապես պայքարում են իշխանություն վերցնելու համար։ Սրանք առաջին էշելոնի ուժերն են, որոնք իրապես պայքարում են իշխանության համար։
Երկրորդ էշելոնի ուժերը պայքարում են խորհրդարանում տեղ զբաղեցնելու, մի քանի մանդատ ստանալու համար։ Սա այլ նպատակների համար է, օրինակ՝ որպեսզի ներկայանան քաղաքական դաշտում և սկսեն աշխատել 2031 թվականի համար։ Կան նաև արևմտամետ ուժեր, որոնք վստահ են, որ Հայաստանի ապագան արևմուտքի հետ է և խորհրդարանում որոշակի տեղեր ունենալով՝ կարող են գործընթացներ գեներացնել։ Սակայն այդ ուժերը չեն կարող մեծամասնություն ունենալ, որովհետև Հայաստանի ընտրազանգվածում փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե նախկինում արևմտամետ ընտրազանգվածը գերիշխում էր, ապա այսօր՝ այլևս ոչ։ Երրորդ էշելոնի խաղացողները մասնակցելու են ընտրություններին՝ հիմնականում ընդդիմադիր ուժերին վնաս հասցնելու համար»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սա հարցի տեսական հատվածն է, սակայն կա նաև գործնական պատկեր, որը զգալիորեն տարբերվում է տեսականից։
Նրա գնահատմամբ՝ գործնական պատկերը, ինչպես ցույց տվեցին Մոլդովայում տեղի ունեցած «չընտրությունները» կամ «ընտրական միջոցառումը», այնպիսին էր, որ ընդհանրապես կարևոր չէր, թե ընդդիմադիր ուժն ինչ վարկանիշ ունի, քանի որ այնտեղ վարկանիշային պայքար չէր ընթանում։
«Այնտեղ իշխանությունը, օգտագործելով վարչական ռեսուրսը և ունենալով Եվրամիության քաղաքական աջակցությունը, «բեսպրեդելի» գնաց ու ապահովեց իշխող ուժի վերարտադրությունը։ Մայա Սանդուն այնպես արեց, որ բարձր հեղինակություն ունեցող ընդդիմադիր ուժերից մեկին չգրանցեցին, իսկ մյուսին, որն ամենազդեցիկն էր, չնայած նրան շատ էին քվեարկել, տրված ձայները զրոյացվեցին։ Արդյունքում նրա կուսակցությունը ստացավ մեծամասնություն խորհրդարանում։
Չի բացառվում, որ նույնը տեղի ունենա նաև Հայաստանում, որովհետև դրա մասին վարչապետն արդեն հայտարարել է ԵԽԽՎ նիստում՝ նշելով, որ Հայաստանում կան կուսակցություններ, որոնք ֆինանսավորման հետ կապված խնդիրներ ունեն, և լրատվամիջոցներ, որոնց ֆինանսավորման աղբյուրներն այնքան էլ հստակ չեն։ Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում զրոյական նշանակություն ունի, թե դու որ էշելոնի խաղացող ես։ Այսինքն՝ նույնիսկ եթե բարձր վարկանիշ ունես, դա դեռ երաշխիք չէ, որ կմտնես խորհրդարան»,– ասաց նա։
Բադալյանը ընդգծեց, որ Մոլդովայի օրինակը Հայաստանում վստահաբար կիրառվելու է։
«Եվրամիությունը թույլ չի տա, որ այս տարածքում իր գործիքը փոխվի, հատկապես հիմա, երբ ԵՄ-ն այս տարածաշրջանը սկսել է յուրացնել՝ մասնավորապես փակելով Արցախի հարցը, իսկ այժմ օրակարգում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ակնհայտ է, որ եթե երկրորդ նախագահը դառնա վարչապետ, Եվրամիությունը չի կարող այստեղ նույն կերպ թելադրող լինել։ Հետևաբար՝ ամեն կերպ աջակցելու են վարչապետին»,– նշեց նա։
Հարցին, թե որքանով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և ՀՀԿ-ն կարող են դառնալ երրորդ ընդդիմադիր ուժ, Բադալյանը պատասխանեց․
«Արման Թաթոյանի դեպքում՝ յուրաքանչյուր մարդ իր ժամանակին պետք է մտնի քաղաքական դաշտ, որպեսզի չդառնա անցյալ։ Այն վարկանիշը, որ նա ժամանակին ուներ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, ներկայումս, բնականաբար, արդեն չունի։ Ամեն դեպքում՝ նա առաջին էշելոնի խաղացող չէ, ինչպես և ՀՀԿ-ն։ Ավելին՝ ՀՀԿ-ն այժմ զբաղված է իմպիչմենտի գաղափարով և չի պատրաստվում 2026 թվականի ընտրություններին։ Բնականաբար, եթե դու չես պատրաստվում ընտրություններին, դու չես կարող լինել առաջին էշելոնի ուժ»։