211652_close_icon
views-count7501 դիտում article-date 22:52 09-02-2020

Հասմիկ Պապյան. Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք... իմ կարծիքով՝ ԱՅՈ

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլորին, ովքեր չզլացան շռայլ գնահատականներով արժևորելու իմ “ներդրումը” Դրեզդենի Օպերային Պարահանդեսին նախորդած, մեր հայրենակցուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության առիթով ծագած խնդրահարույց “վեճ”-ի արդար հանգուցալուծման առիթով: Ի սրտե շնորհավորում եմ Ռուզան Մանթաշյանին, (որին ի դեպ անձնապես ծանոթ չեմ) հրաշալի ելույթի առիթով և մաղթում եմ կանաչ ճանապարհ: Հարգարժան լրագրողներին թախանձագին խնդրում եմ հեռու մնալ “Ադրբեջանցին պարտվեց...” և այլ, ընթերցող “մուրացող” տարատեսակ հնչեղ վերնագրերից: Չգիտեմ, թե ով պարտվեց, բայց վստահորեն կարող եմ ասել, որ հաղթեց մեր քաղաքակիրթ, արդար պահանջը և գերմանացիների բացառիկ ունակությունը՝ հասկանալ, ընդունել և սրբագրել սխալները: Չեմ կարող չնշել նաև Դրեզդենի մտավորականների և հատկապես նվագախմբի՝ առանց բացառության բոլոր երաժիշտների մեծ ճնշումների ներքո, Եգիպտոսի նախագահ՝ Abd-al-Fattah as-Sisi-ին պարգևատրելու, պարահանդեսի ղեկավարության նախնական որոշման անհապաղ չեղարկման խոսուն փաստի մասին: Մտորելու, սովորելու և առաջ շարժվելու նախադեպ ունե՞նք... իմ կարծիքով՝ ԱՅՈ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր