211652_close_icon
views-count811 դիտում article-date 13:44 06-10-2025

Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր:

Նմանատիպ նյութեր