211652_close_icon

Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը

views-count1678 դիտում article-date 13:59 14-10-2024
Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր