211652_close_icon

Երևանում շարունակվում են ճանապարհներին իրականացվել գծանշման աշխատանքեր և տեղադրվում են երթևեկությունը կարգավորող նշաններ. ՊԾ Երևանի գնդի հրամանատարի հանձնարարականով մի քանի ժամ Արցախի պողոտան փակվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count928 դիտում article-date 13:23 04-10-2025
Երևանում շարունակվում են ճանապարհներին տեղադրվել երթևեկությունը կարգավորող նշաններ և արվում են գծանշումներ։ 

Երեկ գիշերը «Գծանշում» ընկերությունը աշխատանքներ էր իրականացնում Արցախի պողոտայում։

Եվ որպեսզի որոշ «վայ» վարորդներ չխոչընդոտեին «Գծանշում» ընկերության աշխատանքը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով մի քանի ժամ այդ հատվածում երթևեկությունը դադարեցվել էր ու պարեկները ծառայություն էին կատարում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գծանշումներ կատարողներն ասում էին, որ ներկը որակյալ է, երկար ժամանակ այն չի մաքրվի։ Փորձենք հավատալ, որ գոնե այս անգամ գծանշումները օրերի ընթացքում հօդս չեն ցնդի։

Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր