42897 դիտում
11:26 11-06-2023
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի հանձնարարականով՝ իրականացվել է «Ականջից թոփալները» օպերացիան․ հայտնաբերվել են գերձայնային խլացուցիչներով բազմաթիվ ավտոմեքենաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում Պարեկային ծառայության ղեկավար կազմին հանձնարարականներ են տվել, որպեսզի պայքարն ուժեղացնեն նաև այն վարորդների նկատմամբ, ովքեր իրենց ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային խլացուցիչներ ու հիմնականում գիշերային ժամերին մայրաքաղաքի փողոցներում ավտոմեքենաները վարում են այդ խլացուցիչների առկայությամբ։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը օրեր առաջ Պարեկային ծառայության ղեկավար կազմին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար Վ․ Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի մտահոգությունները, որ գերձայնային խլացուցիչներով հանրապետությունում թրև եկող վարորդների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները պետք է էլ ավելի դրական արդյունք տան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ Երևանում իրականացվել է հատուկ օպերացիա, որպեսզի հայտնաբերեն այն «վայ» վարորդներին, որոնց ավտոմեքենաների մասին ոչ միայն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այլ նաև քաղաքացիների կողմից ահազանգեր, որ նշված ավտոմեքենաների վարորդները ավտոմեքենաների վրա տեղադրել են գերձայնային խլացուցիչներ։
Ա․ Իսախանյանի հանձնարարականով օպերացիան կրել է «Ականջից թոփալները» անվանումը։ 1 օրում ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, մայրաքաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերել և ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ Range Rover, BMW, Mercedes-G, Audi, որոնց վրա տեղադրված են եղել գերձայնային խլացուցիչներ։ Վարորդների մի մասն արդարացել են, թե այն տեղադրված է ավտոմեքենան արտադրող գործարանի կողմից, իրենց ավտոմեքենաների վրա կողմնակի միջամտություն չի եղել, գերձայնային խլացուցիչներ չեն տեղադրվել, այդ ամենը տեղադրված է եղել ավտոմեքենա արտադրող ընկերության կողմից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ BMW մակնիշի M8 ավտոմեքենայի վրա գերձայնային խլացուցիչներ տեղադրված չեն եղել, այլ եղել են գործարանային։
Պարեկային ծառայությունը շարունակում է հորդորել վարորդներին, որպեսզի իրենց «հաճույքների» համար չխանգարեն մարդկանց անդորրը և գերձայնային խլացուցիչներով չշարունակեն «զվռնել» փողոցներում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34688 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ