211652_close_icon

Երևանի քաղաքապետարանը շարունակում է Դավիթաշենի կամրջի դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքերը, ՊԾ Երևանի գնդի հրամանատարի հանձնարարականով պարեկներն այնտեղ իրականացնում են ուժեղացված ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1102 դիտում article-date 18:18 23-11-2025
Երևանի քաղաքապետարանը օրեր առաջ հաղորդագրություն տարածեց, որ Դավիթաշենի կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա ծռերի փողոցի ուղղությամբ՝ կամրջի դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին և 23-ին՝ ներառյալ, փակ են լինելու երթևեկելի 2 ուղղության 2 գոտիները: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետարանը արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքներին և աշխատանքներն իրականացնողների, ինչպես նաև վարորդների ու հետիոտների անվտանգությունն ապահվոելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի գումարտակների պարեկները ուժեղացված ծառայության են անցել կամրջի վրա, որպեսզի որոշ «վայ-վարորդներ» խոչընդոտներ չստեղծեն կամուրջը վերանորոգողների համար: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+

Նմանատիպ նյութեր