211652_close_icon

Շղթայական ավտովթար Երևանում․ Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Range Rover», «Mercedes Benz», « Rus Hyundai», «Nissan», «BYD» ավտոմեքենաները․ 1 օր անց 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են հիվանդանոցներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1909 դիտում article-date 17:42 02-10-2025
Սեպտեմբերի 30-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Range Rover», «Mercedes Benz», «Rus Hyundai», «Nissan», «BYD» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռուբեն Գրիգորյանը և պարեկ Արտյոմ Չոբանյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը 2 քաղաքացի դիմել են Երևանի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել, որ տուժել են նշված ավտովթարից։

Նշված անձանց ինքնությունը նույնպես պարզվում է։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր