211652_close_icon

Գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա. Շիրակի մարզպետը՝ Վարդան Ղուկասյանին

views-count403 դիտում article-date 15:16 02-10-2025
Տխրահռչակ քաղաքական անցյալը մոռանալը բարդ է, անհնար, բայց ձևացնելը, թե մոռացել ես` կարծես հեշտ է, այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ նկատի ունենալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

«Գյումրու քաղաքապետը, որ պարզվում է` լեգենդների մեծ սիրահար է, ինքն իր լեգենդն է հնարել, հավատում է դրան կուրորեն, բարձր խոսում է դրա մասին` մոռանալով, որ մարդիկ չար կերպարներին միշտ հիշում են և ոչ միայն...
Վստահ եմ` գիտեք, որ գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա:
Մեր երկրի ինքնիշխանությունն այլընտրանք չունի: Անքննարկելի այս փաստը, փաստորեն, կանգնել է այն մարդկանց կոկորդին, որոնք ամբողջ քաղաքական ուղին անցել են թելադրանքի հետևելով, մարիոնետային սկզբունքով:

Եվ հիմա, լավ իմանալով, որ այս իրողության դեմ մարտնչելը պարզապես անիմաստ է, կախվել են փրփրուրներից` դատարկաբանելով ու հանրության առաջ դարձյալ դեմքն ու իրական ձգտումները ի ցույց դնելով: Բացեիբաց եք խոստովանում, որ ինքնուրույն, կայուն ու անկախ երկիրը անընկալելի է ձեզ համար, իսկ հպատակ լինելը մտածողություն է, ապրելակերպ:

Այնպես, ինչպես ապրել եք դուք, և ձեր քաղաքական հովանավորները` անհամատեղելի են այն պետության մոդելի հետ, որն այսօր իրականություն է դառնում մեր երկրում:

Դադարե´ք ինքնախայտառակվել և զուր հույսեր փայփայել: Հայաստանը ինքնիշխան հանրապետություն է:

Եվ ուրեմն, հանգիստ, հանդարտ, ինստիտուցիոնալ լուծումներով կշարժվենք առաջ»,- նշել է Առուշանյանը։

Նմանատիպ նյութեր