4073 դիտում
09:39 21-06-2017
Եթե գյումրեցու նկատմամբ ոտնձգություն անես, քաղաքից քեզ կվռնդեն. Վարդան Ղուկասյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում խոսեց գյուղերին և քաղաքներին տրվող սուղ ֆինանսական միջոցների մասին, որոնցով հնարավոր չէ լուծել գյուղի ու քաղաքի խնդիրները: «Դա խայտառակություն է»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
«Իրավունքը» Գյումրիի նախկին քաղաքապետից հետաքրքրվեց՝ եթե գյուղերի ու քաղաքների խնդիրների լուծման համար հատկացվող միջոցները քիչ են, ինչպե՞ս են որոշ գյուղապետներ ու քաղաքապետներ մեծ ունեցվածք դիզել: «Էդ գնա, իրենց հարցրա: Դրանց նկատմամբ պետք է հասարակությունն ու դատաիրավական ոլորտն իր վերաբերմունքը հայտնի»,- ասաց Գյումրիի նախկին քաղաքապետը:
Նախկին քաղաքապետին հիշեցրինք, որ տարբեր լրատվամիջոցներ ժամանակին հրապարակումներ են արել Վարդան Ղուկասյանի ունեցվածքի մասին: Հարցը դուր չեկավ պատգամավորին: Վերջինս, ինչպես միշտ, իր ուրույն ձևով սկսեց քննադատել մամուլին, ասելով, որ պատվեր են կատարել՝ փող են վերցրել, իր դեմ նյութեր են գրել: «Գյումրեցին այն մարդն է, որ եթե նրա նկատմամբ մի ոտնձգություն անես, քաղաքից քեզ կվռնդեն»,- ասաց ու հեռացավ պատգամավորը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
23:47 06-10-2014
Եթե լավ չխաղամ` ինձ կվռնդեն «Մանչեսթեր Սիթի»-ից. Լեմպարդ
5653 դիտում
09:49 01-07-2016
Եթե Նարեկացին իրեն մեղավոր է համարում, ես ամենամեղավոր մարդն եմ. Վարդան Ղուկասյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
871 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»