Ի՞նչու ենք մենք ու մեր երեխաները խմում առողջապահական ցուցանիշներին ոչ համապատասխան ջուր. Արփինե Հովհաննիսյան․news.am
«Ի՞նչու ենք մենք ու մեր երեխաները խմում առողջապահական ցուցանիշներին ոչ համապատասխան ջուր։ Ի՞նչու է ՀՀ կառավարությունը անընդհատ արտոնություններ ու փոխզիջումներ տալիս Վեոլիա ջրին: Սա բոլորի խնդիրն է: Բացարձակապես բոլորիս: Իմ եվ ձեր: Իմ ու ձեր երեխաների»:Այս մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Անցած 3 ամիսների ընթացքում 6-ից ավել պետական մարմիններ կատարվող 10-ից ավել հարցումների, շուրջ 15 բնակավայրերից անանուն տրված փորձաքննությունների արդյունքը եղավ Վեոլիա ջրի այսպիսի գործունեության բացահայտումը:
Վեոլիա ջուրը սկսած 2018 թվականից, Կառավարության հետ կնքել է 57 համաձայնագիր, որով բարելավել է իր վիճակը կամ հետաձգել իր պարտականությունների կատարումը, ինչը ոչ մի կերպ չի բերել ջրի որակի բարելավման կամ ջրի մատակարարման տևողության աճի:
Մի շարք բնակավայրերում, ինչպիսիք են` Մասիս քաղաքը, Արմավիր մարզի մի շարք բնակավայրեր, որոնք արտեզյան ջրի սպառող են կամ Դաշտավանի ծորակի ջուրը, կամ ամառային ժամանակ Շենգավիթը, Էրեբունին և մի շարք այլ տարածքներ ունեն առողջապահական ցուցանիշներին հակասող ջուր:
Չկա այն անկախ մարմինը, որը պետք է տա Վեոլիա ջրի աշխատանքի գնահատականը:
Սա դեռ ամենը չէ»,–սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութին կից գրել է Արփինե Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում