211652_close_icon
views-count1741 դիտում article-date 20:51 06-01-2025

Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am

Ես Կոշում երկար ապրել եմ, բայց ներսից չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, Արուճ գյուղում գյուղացիների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով իր ազատազրկման շրջանը: Գրում է NEWS.am-ը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արագածոտնի մարզի Արուճ համայնք և  մասնակցել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին: Այստեղ տարբեր համայնքներ առանձին-առանձին սեղաններ էին գցել, հյուրասիրություն էին կազմակերպել:

«Ձեզ էլ եմ ասում՝ մյուս տարի էստեղ ոչ թե հյուրասիրություն եք անում, այլ տոնավաճառ եք կազմակերպում, առեւտուր է տեղի ունենում, ինչ ապրանք ունեք վաճառելու, էստեղ վաճառում եք, որ գումար աշխատեք»,-ասաց նա:

Ապարանի տաղավարի մոտ Փաշինյանը տեսնելով, որ հենց տեղում թարմ հաց են թխում, ասաց. «Էս լավ գործ ա»:

Այս անգամ Փաշինյանը հրաժարվեց փորձել ուտեստները՝ նշելով. «Չենք ուտում, ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան: Ճիշտն ասած, չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ: Նախորդ անգամ, որ եկանք, մի բաժակ խմեցի, չէ՞։ Հիմա ընդհանրապես չեմ խմում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր