211652_close_icon
views-count709 դիտում article-date 09:47 14-05-2015

Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանը տիրապետում է Հայաստանից իր երկիր մտած ապրանքների ցուցանիշներին, իսկ Հայաստանը՝ ոչ. 168 Ժամ

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ նվազել է 47.6 անգամ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում դեպի ՌԴ արտահանել ենք 65.3 միլիոն դոլարի ապրանք, այս տարվա առաջին եռամսյակում՝ 1.4 միլիոն դոլարից էլ քիչ: Ազգային վիճակագրական ծառայությունն ու էկոնոմիկայի նախարարությունը եռամսյակի ընթացքում բազմիցս պարզաբանել են, որ այս խայտառակ ցուցանիշները պայմանավորված են ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և այդ տվյալները հետագայում ենթակա են ճշգրտման: Արդեն 5-րդ ամիսն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն մեզ հորդորում են էլի սպասել՝ արտաքին առևտրի ճշգրտված թվերն իմանալու համար: Սակայն սպասելու անհրաժեշտություն չկա, որովհետև ՀՀ-ՌԴ արտաքին առևտրի տվյալները կարելի է գտնել նաև Ռուսաստանի պաշտոնական աղբյուրներում: Այսպես, ՌԴ մաքսային ծառայության տվյալներով՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից ներմուծումը կազմել է 60.8 միլիոն դոլար (ՀՀ տփալներով՝ 65.3 միլիոն դոլար էր): Իսկ այս տարվա առաջին եռամսյակում, ըստ ՌԴ մաքսային ծառայության, Հայաստանից ներմուծումը կազմել է 24.1 միլիոն դոլար: Այն, ինչը ռուսների համար ներմուծում է, մեզ համար՝ արտահանում է: Ու ստացվում է, որ ՌԴ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 2.5 անգամ: Ընդ որում, որևէ տեղ չի նշվում, որ տվյալները թերի են, ինչից կարելի է ենթադրել, որ սրանք վերջնական և ճշգրտված թվեր են: Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանը տիրապետում է Հայաստանից իր երկիր մտած ապրանքների ցուցանիշներին, իսկ Հայաստանը՝ ոչ, գրեթե անհնար է պատասխանել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր