211652_close_icon
views-count829 դիտում article-date 14:19 01-10-2025

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարզական հավաք է սկսել Դոհայում

Սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը: Հավաքը կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը։

Հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Գագիկ Խաչիկյանը։

Աշխարհի առաջնությունը Դոհայում կանցկացվիհոկտեմբերի 14-ից 26-ը։

Նմանատիպ նյութեր