211652_close_icon
views-count1160 դիտում article-date 12:32 21-08-2014

Հայաստանի Մ-17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հանքավանում

Օգոստոսի 20-30-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի մարզական հավաք Հանքավանի մարզաբազայում: Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել երկու ստուգողական հանդիպում: Օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ին, Հայաստանի Մ-17 հավաքականը կհանդիպի «Փյունիկ-97» թիմի հետ, իսկ օգոստոսի 30-ին, ժամը 17:00-ին, կմրցի «Արարատ-2»-ի հետ: Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Դանիելյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ Վարդան Վարդանյան, «Փյունիկ» Էրիկ Խուրշուդյան, «Բանանց» Հայկ Շահբազյան, «Միկա» Ռոբերտ Մարության, «Փյունիկ» Նարեկ Միքայելյան, «Փյունիկ» Արթուր Նադիրյան, «Փյունիկ» Դանիել Պետրոսյան, «Փյունիկ» Դավիթ Բաղդասարյան, «Փյունիկ» Էմիլ Ղուկասյան, «Փյունիկ» Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ» Էդուարդ Մանուկյան, «Փյունիկ» Արարատ Մանուկյան, «Փյունիկ» Լևոն Գևորգյան, «Բանանց» Էդգար Գրիգորյան, «Բանանց» Դավիթ Բաբայան, «Բանանց» Էդգար Մովսիսյան, «Բանանց» Վլադ Ասլանյան, «Բանանց» Հայկ Սարգսյան, «Բանանց» Արման Խաչատրյան, «Բանանց» Աշոտ Գրիգորյան, «Միկա» Կարապետ Սեմիզյան, «Միկա» Հարություն Գարինյան, «Վիկտորիա Քյոլն», Գերմանիա Վահագ Ապրեսյան, «Մաշուկ», Ռուսաստան

Նմանատիպ նյութեր