1565 դիտում
17:29 30-05-2014
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք անցկացրեց
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին մասնակցում էին միայն Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստները՝ «Թալ Գրիգ», «Պոլիտեխնիկ», «Գյումրի» և «Հրազդան» ակումբներից: Այսօր՝ մարզական հավաքի վերջին օրը, ֆուտբոլիստներն անցկացրեցին նաև երկկողմանի հանդիպում: Դրա ավարտից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ հարցազրույցներ ունեցավ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստների՝ Արման Սահակյանի և Գրիգոր Կապուկրանյանի հետ:
Արման Սահակյան. «Տպավորությունները հավաքից շատ լավն են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծել է բոլոր պայմանները՝ նորմալ մարզվելու և խաղալու համար: Մեր նպատակը, ինչպես ամեն տարի, գոնե մեկ փուլ անցնելն է: Հավաքվել են բավականին խոստումնալից երիտասարդներ, որոնց հետ կարելի է մեծ հույսեր կապել: Մենք՝ փորձառուներս, ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար: Փորձի և երիտասարդության համաձուլվածքը պետք է որ լավ արդյունք տա»:
Գրիգոր Կապուկրանյան. «Հավաքը շատ լավ անցավ, նոր խաղացողները շատ էին, բայց նրանք միանգամից մերվեցին կոլեկտիվին: Այս հավաքը նրանց համար լավ առիթ էր, քանի որ հավաքականում խաղալը լրիվ այլ մակարդակ է: Համոզված եմ, որ երիտասարդ խաղացողները վստահություն ձեռք կբերեն՝ մարզվելով ավելի փորձառու տղաների կողքին: Կան հեռանկարային խաղացողներ, որոնք կարող են օգտակար լինել հավաքականին»:
Նմանատիպ նյութեր
1504 դիտում
17:24 14-09-2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի
1550 դիտում
17:51 13-05-2021
Կանանց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի
2236 դիտում
17:31 25-12-2018
Ֆուտզալի ազգային հավաքականը մարզական հավաք է անցկացնում
Այս բաժնից
2662 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3757 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2710 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը