Երևանի Այասի 112 հասցեում գտնվող շինություններից մեկում պայթյունից 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսինը` բավարար․ ԱՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում գտվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիների առողջական վիճակի մասին:
«Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել էր, որ նշված անձինք տեղափոխվել են Այասի 112 հասցեից, որտեղ տեղի էր ունեցել պայթյուն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները և ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից հիվանդանոցներ են մեկնել քննիչները։
Համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը և ում է պատկանում այդ տարածքը։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ տարածքը հիշեցնում է կիսակառույց, փնթի մի շինություն, որտեղ հավանաբար աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել, թե ինչից՝ պարզվում է։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի