211652_close_icon

Թուրքիայի զուտ արտաքին պարտքը հասել է 295 մլրդ դոլարի

views-count385 դիտում article-date 19:31 30-09-2025
Թուրքիայի Ֆինանսների և գանձապետարանի նախարարությունը հրապարակել է 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ երկրի արտաքին պարտքի վերաբերյալ նոր տվյալներ։

Ըստ այդմ՝ 2025 թվականի 2-րդ եռամսյակում Թուրքիայի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 547.7 մլրդ դոլար, իսկ զուտ արտաքին պարտքը՝ 295 մլրդ դոլար։

Ընդհանուր արտաքին պարտքի համամասնությունը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ կազմել է 37.2%։ Նախորդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել էր 37.1%, այսինքն՝ արձանագրվել է սահմանափակ աճ։ Իսկ զուտ արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 20.0%։
 

Նմանատիպ նյութեր